Շոլցը չեղարկել է մասնակցությունը Բաքվի COP29-ին․ Քաղաքական ճգնաժամի պատճառով

Շոլցը չեղարկել է մասնակցությունը Բաքվի COP29-ին․ Քաղաքական ճգնաժամի պատճառով

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին իր երկրում իշխող կոալիցիայի փլուզման պատճառով։ Այդ մասին հայտնել է Politico–ն։

«Կանցլերը չի մեկնի COP29-ին»,– հայտնել է կառավարության ներկայացուցիչը։

Շոլցը մտադիր էր Բաքու մեկնել երկօրյա այցով նոյեմբերի 11–ին, սակայն եռակուսակցական իշխող կոալիցիան փլուզվեց և գալիք տարվա սկզբին նոր ընտրություններ են սպասվում։

Նշվում է, որ Շոլցը համալրել է այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները չեն մասնակցելու միջոցառմանը, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Ավելի վաղ COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---