Պուտինը ևս չի մասնակցի COP29–ին․ Բաքու կմեկնի Միշուստինը![]() 8 նոյեմբերի 2024 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29–ին։ Այդ մասին նա ինքն է հայտարարել «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։ Նա հայտնել է նաև, որ Բաքու կմեկնի վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է «Վեդոմոստին»։ Պուտինը դրական է պատասխանել հարցին, թե ստացել է արդյոք հրավեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից՝ նշելով, որ վերջերս է եղել այդ երկրում։ «Միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը»,–ասել է նա։ Պուտինը համալրել է այն երկրների ղեկավարների ցանկը, որոնք չեն մեկնի Բաքու։ Մինչ այդ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին իր երկրում իշխող կոալիցիայի փլուզման պատճառով։ Շոլցը համալրել է այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները չեն մասնակցելու միջոցառմանը, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |