Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից![]() 8 նոյեմբերի 2024 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը «պետք է հրաժարվի սպառազինվելու քաղաքականությունից»։ Նա նաև խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղում «ոչ մի անջատողական» չի մնացել։ Ալիևն այդ մասին խոսել է այսպես կոչված «հաղթնակի օրվա» կապակցությամբ։ «Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինվելու քաղաքականությունից, դրան պետք է վերջ տալ։ Ես բազմիցս եմ այդ մասին խոսել։ Նրանք գիտեն, որ պետք է լսեն իմ խոսքերը։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ։ Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ»,–ասել է նա, գրում է APA-ն։ Ալիևը նաև ասել է, թե Ադրբեջանը հասել է իր ուզածին և պատերազմ չի ուզում՝ հավելելով, որ 2023–ի սեպտեմբերից հետո «Լեռնային Ղարաբաղում անջատողականների հետք անգամ չի մնացել»։ Նա զինվորական նվագախմբերի մասնակցությամբ երթեր է կազմակերպել Ստեփանակերտում, Շուշիում ու Լաչինում, ինչպես նաև Բաքվում։ Ըստ Ալիևի, «հակաադրբեջանական ուժերը չեն ցանկանում հաշտվել եղած իրավիճակի հետ»։ «Արևմտյան որոշ մայրաքաղաքներում նստած իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են հրահրում։ Դա կարող է լիակատար ողբերգություն դառնալ հայկական պետության համար, և ես բազմիցս հայկական կողմին բացատրել եմ դա թե իմ պաշտոնական ելույթներում, թե շփումների ժամանակ՝ որ պետք է հեռու մնան սրանից»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցություններում կարևոր հաջողություններ են գրանցվել, սակայն «մարտահրավերներն ու սպառնալիքները պահպանվում են»։ Խոչընդոտների թվում նշվում է ՀՀ սահմանադրությունը փոխելու խոսույթն ու «ՀՀ ռազմականացումը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |