8 նոյեմբերի 2024 - 18:13 AMT
ԱԺ նախագահ․ Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն կտրամադրվի 13 բալ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora -ի եթերում հայտարարել է, որ ինքը մի քանի պատգամավորների հետ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկում է տրամադրել 13 բալ։

Նա նշել է, որ միաժամանակ նախաձեռնությամբ որոշակի խստացումներ են նախատեսվում։

«Օրինակ, ավելի շատ բալեր կհանվեն ալկոհոլ օգտագործած կամ հանդիպակած գոտիով մեքենա վարող վարորդներից»,-ասել է Սիմոնյանը։

Նա հայտնել է, որ նախաձեռնությունը շուտով կդրվի շրջանառության մեջ և, հավանաբար, կընդունվի մինչև տարեվերջ, իսկ ուժի մեջ կմտնի արդեն 2025–ի առաջին եռամսյակում։