Արտակարգ և ռազմական դրության պայմաններում ընտրական գործընթացի կարգը կհստակեցվի![]() 8 նոյեմբերի 2024 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Նա հայտնել է, որ արտակարգ և ռազմական դրության պայմաններում ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկման հետ կապված կարգը կհստակեցվի։ Նա տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթի մշակման ժամանակ հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի, քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչների կարծիքներն ու դիտարկումները: «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը հարց է ուղղել նախարարի տեղակալին՝ շեշտադրելով այն մտահոգությունը, որ հետընտրական ցնցումների դեպքում կառավարությունը կարող է արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել՝ վերաքվեարկություն պարտադրելով, հայտնում է Արմենպրեսը։ Նա հարցրել է, թե արդյոք նման իրավիճակում կառավարությունը չի՞ ունենա հնարավորություն՝ կիրառելու արտակարգ դրություն՝ ընտրությունների արդյունքների զրոյացման նպատակով։ Հարությունյանը պարզաբանել է, որ փոփոխությունները մշակված են այնպես, որ ապահովվի ընտրական գործընթացի անխափան շարունակությունը՝ առանց քվեարկության ավարտված փուլերի զրոյացման։ Նախարարի տեղակալը նշել է, որ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու պահից սկսած՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կասեցնել ընտրությունները, սակայն եթե դրությունը հայտարարվում է քվեարկության օրվա ավարտից հետո՝ ժամը 20:00-ից հետո, ապա նախնական արդյունքների ամփոփումը կարող է շարունակվել, իսկ նոր քվեարկություն նշանակվելու է միայն այն տեղամասերում, որտեղ նման անհրաժեշտություն կառաջանա։ Նախագծով նախատեսված են նաև փոփոխություններ, որոնք կապահովեն ընտրական փաստաթղթերի պատշաճ պահպանումը՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով պետք է վերահսկի և պահպանի ընտրական փաստաթղթերը՝ ապահովելով դրանց ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն իր հերթին թույլ կտա անհրաժեշտության դեպքում վերսկսել ընտրական գործընթացն՝ առանց իրավական խոչընդոտների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |