Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90%-ն ընտրվել է ԱՄՆ Կոնգրես

Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90%-ն ընտրվել է ԱՄՆ Կոնգրես

PanARMENIAN.Net - Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսն ընտրվել է ԱՄՆ Կոնգրես, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հանձնախումբն աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուի ԱՄՆ 20 նահանգից։ Թեկնածուների հարցում կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան գործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։

Նշվում է, որ դա կազմակերպության մոտ մեկ տարվա ռազմավարական աշխատանքի արդյունք է՝ նաև նախագահական ընտրությունների հարցում տատանվող նահանգներում։

«Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները՝ մենք բարձրացրել ենք մեր ձայնը։ Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։

Նախընտրական արշավի վերջում ԱՄՆ 47–րդ նախագահ ընտրված Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---