Բեգլարյան․ Պետք է վերադառնանք Արցախ և անվտանգ ու արժանապատիվ կյանք ունենանք![]() 9 նոյեմբերի 2024 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ արցախցիները պետք է վերադառնան հայրենիք և անվտանգ ու արժանապատիվ կյանք ունենան, ինչն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով։ Նա նշել է, որ Ադրբեջանը եռակողմ հայտարարության իր պարտավորություններն ընդհանրապես չի կատարել, հայտնում է Aysor.am-ը։ «Չի կատարել, դրա հետևանքն այն է, որ ես ու բոլոր արցախցիներն այստեղ ենք, Եռաբլուր ենք այցելում մեր զոհերին հիշատակ մատուցելու համար»,-ասել է Բեգլարյանը։ Այն հարցին, թե խոսվում է այդ համաձայնագրից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու մասին և դա ի՞նչ կարող է փոխել, Արտակ Բեգլարանը պատասխանել է, որ ցանկացած բան, որ արվում է, պետք է դրա նպատակը քննարկել։ «Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից խոսվում է հատկապես 9-րդ կետի վերաբերյալ, որը հիմնարար հարցերից մեկն է, բայց այդ փաստաթութը պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Եթե որևէ դրույթի մասին խոսք է ընթանում, ապա փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն»,–ասել է նա։ Նա ասել է, թե չէր ուզի, որ արցախցիների իրավունքների հարցը սահմանափակեին միայն եռակողմ հայտարարության սահմաններում։ «Պետք է խոսենք մեր հիմնարար իրավունքների մասին, որոնք միջազգային իրավունքի ավելի բարձր նորմերով են ամրագրված, ինչը նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք և անվտանգ ու արժանապատիվ կյանք ունենանք»,–ասել է Բեգլարյանը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |