The Washington Post. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, կոչ արել չսրել պատերազմն Ուկրաինայում

The Washington Post. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, կոչ արել չսրել պատերազմն Ուկրաինայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի պատերազմը, նոյեմբերի 10-ին գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 7-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից մեկ օր անց, հայտնում է «Ազատությունը»։

Անանուն աղբյուրները The Washington Post-ին ասել են, որ ԱՄՆ նախագահը ռուսաստանցի իր գործընկերոջը կոչ է արել չսրել պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել։

Զանգին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Կիևը տեղեկացված է եղել Պուտինի հետ հեռախոսազանգի մասին և չի առարկել:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները չեն մեկնաբանել հաղորդումը։

Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ընտրվելու դեպքում կարող է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն քիչ մանրամասներ էր հայտնել։ Պուտինն, իր հերթին, ասել էր, որ այդ մեկնաբանություններն արժանի են ուշադրության՝ հավելելով, որ եթե Թրամփը ցանկանում է վերսկսել շփումները, Ռուսաստանը պատրաստ է քննարկման։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---