Իրանցի միջազգայնագետ․ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման մաս է![]() 11 նոյեմբերի 2024 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը, անդրադառնալով 2023–ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակմանը և դրա հետևանքով տեղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արդեն իսկ ներկայացվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի կողմից, որի համաձայն՝ այնտեղի հայ բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները, կյանքն ու ունեցվածքը պետք է հարգվեն ու պահպանվեն, հայտնում է Արմենպրեսը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարության պարտականությունն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ։ «Սա այն է, ինչին մենք հավատում ենք, սակայն, այդուհանդերձ, մենք դա իրականացնելու համար գործիքներ չունենք: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության պարտականությունն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ, օգտագործել միջազգային իրավունքն ու կանոնները, բողոքներ ներկայացնել, ստիպել Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Սա է Իրանի դիրքորոշումը»,-ընդգծել է Էհսան Մովահեդիանը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |