Բաքվում դիմավորել են Իրանի փոխնախագահին․ Փեզեշքիանը չի մեկնել![]() 11 նոյեմբերի 2024 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Բաքու է ժամանել Իրանի փոխնախագահ Շինա Անսարին՝ նա կմասնակցի Ադրբեջանում մեկնարկած ՄԱԿ–ի COP29 կլիմայական համաժողովին։ Նրան դիմավորել են գյուղատնտեսության նախագահն ու այլ պաշտոնյաներ, հայտնում է Minval.az-ը։ Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանը միջոցառմանը մասնակցելու է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մակարդակով։ Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։ Լուրը հաստատել էին նաև Իրանի նախագահի աշխատակազմից։ Նոյեմբերի 11–ին Ադրբեջանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը, որը կոչված է քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին իր երկրում իշխող կոալիցիայի փլուզման պատճառով։ Շոլցը համալրել է այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները չեն մասնակցելու միջոցառմանը, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |