ՀՀ–ն կրկին առաջարկել է Մոսկվային ռուսական ալիքների հեռարձակման համաձայնագրում փոփոխություններ անել

ՀՀ–ն կրկին առաջարկել է Մոսկվային ռուսական ալիքների հեռարձակման համաձայնագրում փոփոխություններ անել

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չորս ամիս առաջ ռուս գործընկերներին առաջարկներ է ուղարկել ռուսական ալիքների հեռարձակման պայմանագրում՝ «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրում, փոփոխություններ անելու համար։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշել է, որ արձագանք չեն ստացել ռուս գործընկերներից, հայտնում է Panorama.am-ը։

«Մեկ ամիս առաջ կրկին նույն առաջարկներն ուղարկել ենք, ակնկալում ենք առաջիկայում ստանալ արձագանք՝ հասկանալու նաև մեր ռուս գործընկերների պատկերացումները, թե արդյոք հնարավոր են համարում համաձայնագրում այդ փոփոխությունները»,- նշեl 1 նախարարը։

Հարցին՝ իսկ եթե դրան էլ չպատասխանե՞ն, Հայրապետյանը պատասխանել է. «Այդ ժամանակ հարց կտաք կպատասխանեմ»։

Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---