Փաշինյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին վերընտրվելու առթիվ![]() 13 նոյեմբերի 2024 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |