13 նոյեմբերի 2024 - 14:37 AMT
Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և 1 աշխատակիցը կալանավորվել են

Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի 3 պաշտոնյան և 1 աշխատակիցը կալանավորվել են։ Այդ մասին տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նրանք 2 ամիս ժամկետով են կալանավորվել»,– հավելել է Օհանջանյանը։

Նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում գործողություններ է իրականացրել, ձերբակալվել է 4 անձ։

Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակիցն էլ անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով։