Միրզոյանն ու Բուրելը քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև գործակցության հաստատման հնարավորությունները![]() 13 նոյեմբերի 2024 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Շվեդիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի քաղխորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ քննարկել է Երևանի և Ստոկհոլմի միջև գործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնացվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության ավելացումը, հայտնում է ԱԳՆ–ն։ Միրզոյանը և Բուրելը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների կարևորության, ժամանակակից պայմաններում ժողովրդավարության խթանման ճանապարհին առկա մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում և մակարդակներով ակտիվ փոխգործակցության հրամայականը: Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Բուրելի ուղղեկցությամբ կարճատև շրջայց է կատարել քաղաքային խորհրդի՝ պատմական նշանակության շենքում: Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցը Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող գործընկերության նոր օրակարգի նախագծում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |