Զախարովա․ ՌԴ–ն բնական շահեր ունի Հրվ. Կովկասում, իսկ ԱՄՆ–ն ու ԵՄ–ն ուզում են իրենց վերահսկողությունը հաստատել13 նոյեմբերի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն իր պատմական, բնական շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ ԱՄՆ–ն ու Եվրամիությունը «բացարձակ թքած ունեն» այդ տարածաշրջանի ճակատագրի վրա, նրանք ցանկանում են դուրս մղել ՌԴ–ին և իրենց վերահսկողությունը հաստատել: «ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փորձելով միջնորդի դեր ստանձնել, ոչինչ չեն կարողացել հորինել։ Նրանք օգտագործել են մեր մշակումները, բայց խեղաթյուրել են դրանց էությունը՝ խաղաղ գործընթացն իրենց համար հարմարեցնելու հույսով, մինչդեռ նրանց իրական թիրախն ակնհայտ է։ Նրանք ուզում են տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնել, դուրս մղել ՌԴ-ին, ձեռքի հետ՝ Իրանին ու Թուրքիային, լարվածության հերթական օջախ ստեղծել»,- հայտարարել է Զախարովան, հայտնում է «Նովոստի–Արմենիան»։ Նա հավելել է, որ ՌԴ–ն, ի տարբերություն արևմտականների, շահագրգռված է, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն ու բարգավաճ։ «Մենք այնտեղ ներկա ենք, ունենք մեր շահերը՝ բնական, պատմական, տնտեսական, հումանիտար, ֆինանսական և այլն»,–ասել է նա։ Զախարովան հայտարարել է, որ «ՌԴ–ն պատրաստ է զարգացնել այդ տարածաշրջանը, քանի որ դա իր շահերից է բխում և կայունության ու անվտանգության երաշխիք է»։ «Ռուսական կողմը պատրաստ է առաջիկայում ևս համակողմանի աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ կայուն խաղաղության ու բարգավաճման հաստատման նպատակով՝ եառկողմ պայմանավորվածությունների հիման վրա»։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |