Բայրամով․ Աշխատանքը ՀՀ հետ խաղաղության պայմանագրի վրա շարունակվում է, մինչև դեկտեմբեր հանդիպում չի լինի

Բայրամով․ Աշխատանքը ՀՀ հետ խաղաղության պայմանագրի վրա շարունակվում է, մինչև դեկտեմբեր հանդիպում չի լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ աշխատանքը ՀՀ հետ խաղաղության պայմանագրի վրա շարունակվում է, բայց հանդիպումներ մինչև դեկտեմբեր չեն լինի։

Նա նշել է, որ բանակցային գործընթացը երկու բաղադրիչ ունի, հայտնում է APA-ն։

«Բաղադրիչներից մեկը ֆիզիկական շփումներն են, և դա կարևոր է։ Այժմ ադրբեջանական կողմի ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա, ուստի մինչև դեկտեմբեր այդպիսի հանդիպումներ հնարավոր չեն։ Դեկտեմբեր թե հունվար դա այլ հարց է։ Կոնկրետ պայմանավորվածություն այդ հարցում դեռ չկա»,–ասել է նա։

Բայրամովը հավելել է, որ հանդիպումներից բացի, աշխատանք է տարվում փաստաթղթի վրա։

Նա նաև անդրադարձել է հաղորդակցությունների բացման հարցին՝ նշելով, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ կետ կա դրա մասին, որով «Հայաստանը պարտավորություններ է ստանձնել», գրում է Trend.az-ը։

«Թեման տևական ժամանակ է քննարկվում է․ Քննարկումներից 3․5 տարի անց, մենք գտնում են «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունն ուշացած է, այն վաղուց պետք է կյանքի կոչվեր։

Եթե պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե հակառակ կողմը ոչ մի աշխատանք չի սկսել, դա նշանակում է, որ դեռևս կան բաց հարցեր։ Ադրբեջանական կողմը օպերատիվ աշխատանքներ է տանում իր տարածքում տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ, որը մոտ ապագայում կհասցվի ՀՀ հետ սահմանին»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին: Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---