ՀՀ–ն ևս 50 մլն եվրոյի վարկ կվերցնի` որպես բյուջետային աջակցություն![]() 15 նոյեմբերի 2024 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ն 50 մլն եվրոյի վարկ կվերցնի որպես բյուջետային աջակցություն։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է նոյեմբերի 12–ին։ Խոսքը ՀՀ–ի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման 2–րդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման մասին է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ «նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես օրինակ` Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցությունը»։ Սահմանադրական դատարանում հաստատում ստանալուց հետո համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |