Սոցփաթեթի կարգավորումը կփոխվի՝ արտաքին հետախուզության ծառայողների գաղտնիությունը կապահովվի

Սոցփաթեթի կարգավորումը կփոխվի՝ արտաքին հետախուզության ծառայողների գաղտնիությունը կապահովվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պատրաստվում է հատուկ կարգավորումներ սահմանել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների համար՝ ապահովելով նրանց գաղտնիությունը և պահպանելով ծառայության բնականոն աշխատանքը։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական կայքում։

Նախագծի համաձայն՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների վրա չի տարածվի սոցիալական փաթեթի գործող կարգավորումը։ Սոցիալական փաթեթի տրամադրման ընդհանուր կարգը նախատեսված չէ ծառայության այս կատեգորիայի աշխատակիցների համար՝ ծառայության գաղտնիության և աշխատանքի առանձնահատկություններից ելնելով, հայտնում է Արմենպրեսը։

Արտաքին հետախուզության ծառայության աշխատողների համար կսահմանվի սոցիալական երաշխիքների տրամադրման առանձին կարգավորում։

Հաշվի առնելով արտաքին հետախուզական գործունեության գաղտնիության պահանջները՝ նախատեսվում է սոցիալական փաթեթի տրամադրման գործընթացը բացառել ծառայողների վրա՝ ապահովելով նրանց անձնական և մասնագիտական գաղտնիության պահպանումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---