ՊՆ խոսնակ․ Վթարի հետևանքով վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա

ՊՆ խոսնակ․ Վթարի հետևանքով վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ համարանիշներով «Վիլիսն» ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Նշվում է, որ վթարի հետևանքով «Վիլիսը» կողաշրջվել է, 2 տուժած տեղափոխել է հիվանդանոց։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է, որ վթարի հետևանքով վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---