Հաագայի դատարանը 1 տարի է տվել Ադրբեջանին և ՀՀ–ին՝ պատրաստելու փաստաթղթերը![]() 19 նոյեմբերի 2024 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Ադրբեջանին և ՀՀ–ին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այդ մասին ասվում է դատարանի X-ի միկրոբլոգում։ Ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը։ Նշվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը 2024–ի նոյեմբերի 12–ի որոշմամբ վերջնաժամկետ է հաստատել 2025–ի նոյեմբերի 12–ը՝ փաստաթղթեր ներկայացնելու համար, որով կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժել է Բաքվի բոլոր առարկությունները և բավարարել Հայաստանի երեք առարկություններից 2-ը։ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։ Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները։ Միևնույն ժամանակ, դատարանն իրավասություն չունի դիտարկել Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին վերաբերող Ադրբեջանի պահանջները՝ կապված մինչև 1996–ի սեպտեմբերն ավարտված իրադարձությունների հետ, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված ենթադրյալ վնասների հետ կապված պահանջները։ 2021–ի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) ենթադրյալ խախտումների վերաբերյալ: 2023–ի ապրիլի 21-ին Ադրբեջանը երկու նախնական առարկություն էր ներկայացրել դատարանի իրավասության դեմ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |