Ֆինանսավորվել են 13 հանրային շենքի էներգախնայողության բարձրացման աշխատանքները![]() 19 նոյեմբերի 2024 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 13 սոցիալական նշանակության օբյեկտների էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները։ Արդյունքները ներկայացվել են Երևանում անցկացված «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրի իրականացման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 1․7 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել։ Եվս 350 հազար դոլար հատկացրել է ՀՀ կառավարությունը: «Ծրագրի այս փուլում ներառվել է 13 հանրային շենք, ինչպիսիք են պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, ուսումնական, գիտական և սպորտային հաստատություններ։ Տվյալ հաստատությունների աշխարհագրությունը բավականին լայն է` ընդգրկելով ոչ միայն Երևանը, այլև Գյումրին, Վանաձորը, Ալավերդին, Արտաշատը և այլ բնակավայրեր», – ասել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը։ Նրա խոսքով` ընտրվել են այն օբյեկտները, որոնք ամենից շատ կարիք ունեն էներգաարդյունավետության բարձրացման։ Օրինակ, Պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքը, որտեղ պատուհանները չեն փոխվել խորհրդային ժամանակներից։ Այստեղ, պատուհանների ամբողջական փոխարինումից բացի, տեղադրվել է ֆոտոէլեկտրական համակարգ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում իրականացվել է 80 սոցիալական շենքերի էներգետիկ աուդիտ։ Արդյունքում ընտրվել է 13-ը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |