Լենա Նազարյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լենա Նազարյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն, տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---