Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին հորդորում են դիմել ՄՊՀ![]() 19 նոյեմբերի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ «Բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով Goodwin-ի, Adjarabet-ի, Vbet-ի և Totogaming-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ (sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն,) ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի վերաբերյալ, hորդորում ենք դիմեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը»,- ասվում է ՄՊՀ-ի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |