Կոպիրկին․ ՌԴ–ն ակնկալում է տարեվերջին ՀՀ հետ $14-16 մլրդ–ի ռեկորդային առևտրաշրջանառության հասնել![]() 25 նոյեմբերի 2024 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՌԴ–ն ակնկալում է տարեվերջին ՀՀ հետ $14-16 մլրդ–ի ռեկորդային առևտրաշրջանառության հասնել։ Նա այդ մասին ասել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։ «Եթե խոսելու լինենք կոնկրետ թվերի մասին, ապա 2024–ի առաջին կիսամյակում արդեն ապրանաքաշրջանառությունը ՌԴ և ՀՀ միջև $8,3 մլրդ–ից ավելի է եղել՝ գերազանցելով 2023–ի ամբողջ տարվա ցուցանիշը»,–ասել է նա։ Դեսպանն ընդգծել է, որ այժմ աշխատանք է տարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծերի մեկնարկի վրա։ Նախատեսվում է, որ դրանք շոշափելի ազդեցություն կունենան ՀՀ արդյունաբերության զարգացման վրա, նոր աշխատատեղեր կստեղծեն և կավելացնեն բյուջեի հարկային մուտքերը։ Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ՀՀ տնտեսության մեջ ներդրողների առաջատարների շարքում է։ Նա նշել է, որ ռուսական ներդրումների ընդհանուր թիվը մոտ $4 մլրդ է։ Ընթերցեք նաև․ Կոպիրկին. ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ անվտանգության ապահովմանը ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |