Ֆրանսիայի դեսպանն Արևմտյան Ադրբեջանի քարտեզն է մատնանշել՝ Իրանում. «Միակն ու անկրկնելին»![]() 25 նոյեմբերի 2024 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X–ի իր միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջանի քարտեզը՝ նշելով, որ այն գտնվում է Իրանի տարածքում։ Նա, հավանաբար, այդպես է արձագանքել Ադրբեջանից, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչող «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին, որի տակ Բաքվում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքն, այդ թվում՝ Երևանը։ Դեսպանը հրապարակմանը կից գրել է՝ «միակն ու անկրկնելին»: «Արևմտյան Ադրբեջանի նահանգն Իրանի 31 նահանգներից մեկն է, որի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ուրմիան է»,–ասվում է հրապարակված քարտեզի վերտառության մեջ։ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |