Նոյեմբերի 18-24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532,859 ուղևոր, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
«Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Կատարողականը կազմել է 100․1%, գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու, 1028-ը՝ մեկ։ Կատարողականը՝ 100․0%։
Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը։ Հունվարի 1-ից նախատեսվում է անցում սպասվող միասնական տոմսային համակարգին։