Վիմ Վենդերսի նոր ֆիլմը պատմում է նշանավոր խորեոգրաֆ Պին Բաուշի մասին19 մայիսի 2009 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Երկու հանրահայտ վարպետներ մեկ ֆիլմում կդրսեւորեն իրենց տաղանդը: Հայտնի գերմանացի պարուհի եւ նշանավոր խորեոգրաֆ Պին Բաուշը կդառնա Վիմ Վենդերսի նոր ֆիլմի հերոսուհին:Ինչպես հաղորդում է Reuters-ը, «Պինա» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2009-ի սեպտեմբերին, եւ Վենդերսի պահանջով ֆիլմը նկարահանվելու է 3-D ձեւաչափով: Ջանպյերո Ռինգելը` Վենդերսի Neue Road կինոընկերության պրոդյուսերը, նախագիծը դիտարկում է որպես «3-D ձեւաչափով առաջին բարձր գեղարվեստական ֆիլմ»: Պինա Բաուշը` խորեոգրաֆ Քուրտ Յոսսի սանուհին, իր պարային կարիերան սկսել է Գերմանիայում եւ Ամերիկայում, իսկ 1972-ից ղեկավարել է Վուպպերտալի Պարի թատրոնը: Ժամանակակից պարի ոլորտում փորձարկությունները նրան բազմաթիվ եվրոպական պարգեւներ բերեցին: Վիմ Վենդերսը 1984-ին Ոսկե արմավենու ճյուղ է ստացել Կաննում «Փարիզ-Տեխաս» ֆիլմի համար, իսկ նրա ամենահայտնի աշխատանքը «Բեռլինի վերեւի երկինքը» ֆիլմն է, որը Կաննում մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |