Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա, որը տարբեր ազգությունների զբոսաշրջիկների էր տեղափոխում, ՀՀ քաղաքացիներ չեն եղել: Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշել է ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, որի տախտակամածին եղել է 45 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ։
16 մարդու հաջողվել է փրկել։ Նրանցից մի քանիսին փրկել են ուղղաթիռով, այնուհետև՝ տեղափոխել հիվանդանոց։