Արդյո՞ք Հայաստանը հայտնվել է Թուրքիայի դիվանագիտական թակարդում19 մայիսի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահը բավականաչափ ուշադրություն չդարձրեց հնարավոր ռիսկերին, խորը վերլուծություն չկատարեց` սկսելով երկու շատ լուրջ հարցերի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացները»,- մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Լիբերալ կուսակցության առաջբորդ Հովհաննես Հովհաննիսյանը:Հովհաննիսյանի խոսքով, դրա համար Հայաստանի նախագահը պետք է բավականաչափ համարձակություն ունենա, որպեսզի երկրում ստեղծված անկայուն իրադրության մեջ ակտիվացնի նման լուրջ ազգային խնդիրների լուծման գործընթացը: «Դիվանագիտական պայքարի մեջ մտնել Թուրքիայի` այնպիսի մի երկրի հետ, որն ունի կայացած քաղաքական եւ դիվանագիտական կառույցներ, որտեղ երկրի նախագահը գոչծում է վարչապետի եւ խորհրդարանի հետ ձեռք ձեռքի տված, պարզապես ծիծաղելի եւ տարօրինակ է: Հայաստանում չկա կայուն քաղաքական դաշտ եւ տնտեսական հիմք, որոնց վրա նախագահը կարող էր հիմնվել»,- նշել է նա: Հովհաննիսյանի կարծիքով, Թուրքիան լուրջ թակարդ է պատրաստել, որն ընկել է Հայաստանը: «Ղարաբաղյան հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ էին ընթանում, բայց այժմ, չգիտես ինչու, խաչվել են»,- նշել է Հովհաննիսյանը եւ ընդգծել, որ իր համար նույնպես կարեւոր է, որպեսզի Հայաստանի սահմանները բաց լինեն եւ երկրի տնտեսությունը զարգանա, բայց ոչ այդ գնով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |