ՌԴ Պետդումա է ներկայացվել միգրանտների` ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելու արգելքի վերաբերյալ նախագիծը

ՌԴ Պետդումա է ներկայացվել միգրանտների` ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելու արգելքի վերաբերյալ նախագիծը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումա է ներկայացվել միգրանտների` ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց ընդունելու արգելքի վերաբերյալ նախագիծը։ Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Պետդումա է ներկայացվել միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին ռուսական դպրոցներում ընդգրկելու արգելքի մասին օրինագիծը»,- նշել է Վոլոդինը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Դեկտեմբերի 9–ին օրինագիծը կքննարկվի հանձնաժողովում, իսկ առաջին ընթերցմամբ փաստաթուղթը կքննարկվի դեկտեմբերի 10–ին։

«Տարրական, հիմնական և միջին ընդհանուր կրթության համար անհրաժեշտ ռուսաց լեզվի իմացության թետս չհանձնած անձանց չի թույլատրվի մասնակցել վերոնշյալ կրթական ծրագրերին»,–ասվում է օրինագծում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---