Շողակաթ Վարդանյանի և Սարին Հայրապետյանի ֆիլմերը «Օսկարի» ցանկում են![]() 27 նոյեմբերի 2024 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Ամերիկայի կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ 285 ֆիլմից կազմված ցանկը (longlist). անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգերում։ Վավերագրական ֆիլմ անվանակարգում ներկայացված 169 ֆիլմի ցանկում են Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» կինոնկարները, հայտնում է «Հետքը»։ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբոր որոնումների մասին պատմող Շողակաթ Վարդանյանի ֆիլմը ներկայացվել էր Հայաստանում «Օսկարին» ներկայացվող ֆիլմերի մրցույթում, բայց չէր ընտրվել։ «1489» ֆիլմը հեղինակը ներկայացրել էր «Օսկարին» անհատապես։ Հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա արցախցի Վրեժի, Արցախի մասին՝ 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, մինչև Ադրբեջանի կողմից հայաթափումը։ Այն ընտրվել էր Հորդանանից «Օսկարին» ներկայացվող ֆիլմ, այնուհետև, Ադրբեջանի ճնշմամբ, հետ էր կանչվել։ Ռեժիսորը ներկայացրել է ֆիլմը «Օսկարին» անհատապես և ընդգրկվել երկար ցանկում։ Դեկտեմբերի 17-ին Ակադեմիան կհրապարակի 169 վավերագրական ֆիլմից ընտրված 15-ի կարճ ցանկը (shortlist)։ Ակադեմիայի «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգի 85 ֆիլմից կազմված ցանկում է Հայաստանից ներկայացված Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խաղարկային ֆիլմը։ «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2025-ի մարտի 2-ին, Դոլբի թատրոնում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |