Զախարովա․ Մոսկվան ՀՀ պատասխանին է սպասում Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով![]() 28 նոյեմբերի 2024 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանի պատասխանին է սպասում Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով։ Նա հավելել է, որ համապատասխան փաստաթղթերի հարցում է արվել։ Նա հավելել է, որ հայկական կողմը տվել է իր սկզբունքային համաձայնությունը, գրում է Gazeta.ru-ն։ «Հայկական կողմը սկզբունքային համաձայնությունը տվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Ռուսական կողմը գլխավոր հյուպատոսության էկզեկվատուրայի հարցում է արել՝ սպասում ենք պատասխանի»,–ասել է Զախարովան։ Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է 2022 թվականից։ 2023–ի նոյեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Խոսակցություններ կային, որ այն բացվելու է 2024–ի ավարտին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |