29 նոյեմբերի 2024 - 11:51 AMT
ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները խոսել են ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի բաղադրիչների մասին

Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նոյեմբերի 28-ի հանդիպմանը հանգամանալից անդրադարձ են կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի հիմնական բաղադրիչներին։

Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, ՀՀ քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Միրզոյանն ընդգծել է, որ ի հեճուկս առկա մարտահրավերներին, ՀՀ կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից ցուցաբերված ամուր քաղաքական կամքը և ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես նաև ԵՄ հետ ՀՀ ընդլայնվող կապերը։