Մայիսին Խորվաթիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան19 մայիսի 2009 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան տիկին Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցը (նստավայրը` Աթենք):Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջեւ փոխգործակցության հետագա զարգացմանը: Նշելով, որ Հայաստանը հետաքրքված է հայ-խորվաթական բարեկամական հարաբերությունների խորացմամբ, Նախագահ Սարգսյանն ասել է, որ Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչի առաջիկա /ս.թ մայիսի 21-23/ պաշտոնական այցը Հայաստան, անկասկած, վկայում է համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու երկուստեք ցանկության մասին: Կողմերը համակարծիք են եղել, որ այցը լուրջ խթան կլինի քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար: Սերժ Սարգսյանը տնտեսական կապերի աշխուժացման տեսանկյունից առաջնահերթ կարեւորություն է տվել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-խորվաթական հնարավոր փոխգործակցությանը Եվրամիության նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ ԵՄ Սեւծովյան ծրագրերի շրջանակում: Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներում մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Խորվաթիայի դրսեւորած հավասարակշիռ դիրքորոշման համար: Դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցն ասել է, որ իր երկիրը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |