Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 8-ին` ժամը 20։00-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։

«Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով ամենահեքիաթային, ամենասպասված ու ամենասիրելի տոնը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի ամանորյա ձևավորման համար ընդհանուր կծախսվի 549.7 մլն դրամ։ Այդ մասին ասուլիսում հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետի խոսքով` իրենք կփորձեն այս տարի 18 մլն դրամ բյուջեով Հանրապետության գլխավոր տոնածառին ներկայանալի տեսք տալ, սակայն եկող տարի և՛ խաղալիքները, և՛ նոսրացած ճյուղերը պետք է փոխարինվեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---