2 դեկտեմբերի 2024 - 10:41 AMT
«Գանձասար»․ Սիրիայում հայ է զոհվել

Սիրիայում հայ է զոհվել՝ 66–ամյա բժիշկ Երվանդ Արսլանյանը սպանվել է դիպուկահարի կրակոցից, հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։

66-ամյա Արսլանյանը վիրավորվել է Հալեպից Սալամիա ճանապարհին, նրան տեղափոխել են հիվանդանցող, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Սիրիայի Խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը հայտնել է, որ Հալեպում անվտանգային վիճակը հարաբերաբար հանդարտ է, կրակոցներ կան, սակայն հայկական թաղամասերից հեռու են, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա հայտնել է, որ ռմբակոծումները մի քանի ժամ շարունակվել են։

«Ռուսական օդանավերը հրթիռակոծում են զինյալներին, սակայն քաղաքի մեջ վիճակը որոշ չափով հանդարտ է, թեև կան կրակոցներ»,–ասել է նա»։

Նա ընդգծել է, որ կենցաղային հիմնական դժվարությունը հաց ապահովելու խնդիրն է։

«Փուռերն այսօր բաց էին, սակայն ահավոր խճողում էր։ Կանաչեղենի և մրգեղենի խնդիր առայժմ չկա»,–ասել է նա։

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները՝ նա շարունակում է աշխատել Դամասկոսից։

Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» զինյալները, որոնք թուրքամետ ուժեր են համարվում, խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Նրանք հայտարարել են Հալեպի քաղաքապետարանը գրավելու մասին: Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է Հալեպում 2019 թվականից գործունեություն իրականացնող ականազերծողների և բժիշկների մասնագիտական խմբի գործունեությունը․ հայ ականազերծողների ու բժիշկների խումբը վերադարձել է Հայաստան։