2 դեկտեմբերի 2024 - 11:03 AMT
Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ անդամ պետությունների վեհաժողովի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

2023–ի փետրվարին Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:

Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։