Փաշինյան․ ՀՀ–ն սերտ գործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ![]() 2 դեկտեմբերի 2024 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին հասցեագրված շնորհավորական ուղերձում նշել է, որ ՀՀ–ն սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը դուրս կգա նոր մակարդակի։ «Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի հետ ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-ասվում է գրառման մեջ։ Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 1-ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |