Դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱԽ նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին և ընտանիքի անդամներին պատկանող գույքը։ Տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։
Դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արթուր Բաղդասարյանի, նրա հետ փոխկապակցված Աննա և Վահան Բաղդասարյանների դեմ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով։
Գործը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։
Չի նշվում, թե ինչ գույքի մասին է խոսքը։