3 դեկտեմբերի 2024 - 14:59 AMT
«ԿինոՏոն»՝ OVIO-ից․ Wink TV-ի մինչև 35,000 ֆիլմ և սերիալ կներառվի OVIO-ի սակագնային փաթեթներում, հասանելի կլինի բաժանորդներին

OVIO-ն կրկին ներկայանում է լավ լուրով՝ գործարկելով «ԿինոՏոն» առաջարկն ու ազդարարելով ձմեռային անակնկալների սկիզբը։

Առաջարկի շրջանակում նոյեմբերի 15-ից մինչ 2025թ․-ի հունվարի 31-ը ներառյալ, OVIO-ն իր թե նոր, թե գործող բաժանորդների համար, ովքեր օգտվում են Wink հեռուստատեսային հարթակից, փաթեթների կազմում ներառել է իր հարուստ ֆիլմադարանի մինչև 35,000 ֆիլմ և սերիալ՝ ապահովելով ավելի ջերմ ու հետաքրքիր ժամանց։

«OVIO-ն շարունակում է տոն պարգևել իր բաժանորդներին, այս անգամ շա՜տ կինոների տեսքով։ Մենք ներառել ենք մինչև 35,000 ֆիլմեր և սերիալներ փաթեթների կազմում և վստահ ենք, որ մեր բաժանորդները ձմեռային օրերին կունենան էլ ավելի հետաքրքիր և ջերմ ընտանեկան ժամանց։ Առաջարկելով որակյալ ծառայություններ և նորարարական ու հարմարավետ լուծումներ՝ մենք կարևորում ենք նաև դրանց մատչելիությունն ու հասանելիությունը մեր բոլոր բաժանորդների համար»-նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ ֆարամազյանը։

OVIO-ի Wink հարթակը հսկայական վիդեո գրադարան է, որը ներառում է ավելի քան 50,000 ֆիլմ և սերիալ, մուլտֆիլմներ, ավելի քան 180 հեռուստաալիք՝ այդ թվում նաև հայկական ալիքները, ժամանցային և ուսուցողական բովանդակություն բլոգերներից, կարաոկե և այլն։

Ավելին, Wink հեռուստատեսային հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով կայք: Wink TV հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որևէ մատակարարից։

«Կինոտոն» առաջարկը հասանելի կլինի OVIO ընկերության թե՛ գործող, թե՛ նոր միացող բաժանորդների համար։