3 դեկտեմբերի 2024 - 16:59 AMT
Պատգամավոր․ Քաղաքապետարանն արդեն 40 վարորդի է ազատել աշխատանքից

Երևանի քաղաքապետարանն արդեն 40 վարորդի է ազատել աշխատանքից։ Այդ մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը գործադուլ անող վարորդների հետ գտնվում է Ջրվեժում` ավտոբուսների վերջնականգառում, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նաև ընդգծել է, որ առավոտից միջինում հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսն ամեն դեպքում աշխատանքի է դուրս եկել։ Միևնույն ժամանակ չի ժխտել, որ կա շարժակազմերի սակավություն, մարդկանց էլ անհարմարություն է պատճառվել։

Ավտոբուսների վարորդները պահանջում են, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։

Վարորդների հետ հանդիպման են եկել ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Դիանա Քերոբյանը և Քրիստինե Վարդանյանը։

Ընթերցեք նաև․ Փոխքաղաքապետը վարորդների գործադուլի հարցով հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին