Մարկեդոնով․ ՀՀ–ն ու ՌԴ–ն պետք է հեռանան «կենացի դիվանագիտությունից» և բովանդակալից զրույց սկսեն![]() 11 դեկտեմբերի 2024 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Հայաստանը և Ռուսաստանը տարածաշրջանային և գլոբալ վերաֆորմատավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը փոխգործակցության ամենադժվար կետում են, սակայն քաղաքական գործիչները փոխվում են, իսկ հարաբերությունները` մնում։ Մարկեդոնովն ընդգծել է, որ նախկինում էլ երկրների միջև եղել են ճգնաժամային ժամանակաշրջաններ, սակայն պետք է հեռանալ «կենացի դիվանագիտությունից» և բովանդակալից զրույց սկսել, հայտնում է Sputnik Արմենիան։ «Իրավիճակը տարածաշրջանում շատ է փոխվել, երկկողմ հարաբերությունները վտանգված են։ Կարելի է գնալ հաստատված հարաբերությունների խզման ճանապարհով, սակայն կարելի է նաև այլ կերպ դուրս գալ իրավիճակից», – ասել է նա։ Նա կոչ է արել պատասխանել հարցին՝ ինչի համար է Ռուսաստանին պետք Հայաստանը, և ինչի համար Հայաստանը` Ռուսաստանին։ «Կարելի է անդադար ասել, որ Մոսկվան բավականաչափ աշխատանք չի կատարել Ղարաբաղի հարցում։ Բայց հարց է առաջանում. իսկ ո՞րն է որակական այլընտրանքը։ Արևմուտքն այլընտրանք չի առաջարկում և չի առաջարկելու, բացի զիջումներից։ ՌԴ–ին Հայաստանը պետք է եվրասիական մեծ նախագծի համար։ Ռուսաստանն այդ թվում նաև կովկասյան տերություն է։ Եվ այդ ընդհանրությունը պետք է գիտակցել», – նշել է նա։ Փորձագետն ընդգծել է, որ Արևմուտքի նպատակն է Ռուսաստանը և Չինաստանը շրջանցող երթուղի ստեղծել, ինչի մասին բավական անկեղծ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ Ավելի վաղ Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու հնարավորություն ունեն միայն Ռուսաստանով և Չինաստանով։ Եթե ԱՄՆ-ն կարողանա երթուղի բացել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, նրանք հասանելիություն կստանան համաշխարհային շուկաներ և կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |