ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դնում մանդատը

ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դնում մանդատը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Դավիթ Առուշանյանն առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, սակայն չի ընտրվել։

 Ուշագրավ
---