Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն![]() 12 դեկտեմբերի 2024 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններում միջնորդների կարիք չունեն։ «Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա։ Հակառակը՝ երրոդ կողմի միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,–հայտաարրել է Հաջիևը, գրում է Minval.az-ը։ Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև կան որոշակի հարցեր, որոնք բաց են մնում, սակայն դրանք քննարկվում են աշխատանքային կարգով։ Նա նաև ասել է, որ պատերազմի գործոն երկու երկրների միջև այլևս չկա։ «Ադրբեջանն ամբողջությամբ ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,–ասել է նա։ Հաջիևը նաև կրկին խոսել է ՀՀ «ռազմականացման մասին»՝ նշելով, թե նրան սպառազինող հիմնական ուժերից է Ֆրանսիան, որը «մահաբեր զենք է փոխանցում Հայաստանին»։ Միայն վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |