Շիրակի մարզպետն ազատման դիմում է գրել![]() 12 դեկտեմբերի 2024 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հետագա համագործակցության հույս է հայտնել։ Փաշինյանն անդրադարձել է նաև Գյումրիում փրայմերիզի արդյունքներին՝ փորձը հաջոված համարելով։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում այն կկիրառվի նաև այլ համայնքներում։ «Վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժ/պ կնշանակեմ»,- ասել է վարչապետը։ Մուրադյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2023 թ–ի հունվարին։ Որպես Շիրակի մարզպետ շրջանառվում է Դավթի Առուշանյանի անունը, որը վայր է դրել ՔՊ խմբակցությունում իր պատգամավորական մանդատը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |