Փորձագետ․ Զանգվածային գողանում են Viber-ի հաշիվները

Փորձագետ․ Զանգվածային գողանում են Viber-ի հաշիվները

PanARMENIAN.Net - Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան եթերում զգուշացրել է, որ զանգվածային գողանում են Viber–ի հաշիվներ։

Նա նշել է, որ կոդը ոչ մեկին չի կարելի տալ, և ոչ միայն Viber–ի, այլև Telegram-ի, WhatsApp-ի։

Փորձագետը նկարագրել է, թե ինչպես է դա տեղի ունենում։

«Հաղորդագրություն է գալիս, իբր List.am-ից, կարող է այլ տեղից էլ գա։ Ասում են՝ 6 նիշանի կոդ կգա, փոխանցեք մեզ։ Իրականում դա Viber–ի վերականգնման կոդն է՝ տալիս եք կեղծ List.am-ին ու ձեր Viber–ը տանում են։ Այդ կոդը ոչ մեկին չի կարելի տալ, դա վերաբերում է նաև Telegram-ին, WhatsApp-ին»,- ասել է Մարտիրոսյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---