ԵԱՏՄ-ում 2024-ի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում շինարարական աշխատանքների ծավալն ավելացել է 3.1%-ով՝ աճ է գրանցվել անդամ բոլոր երկրներում։ Այդ մասին հայտել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Հայաստանում ցուցանիշը կազմել է 3.3%։
Ամենաբարձր ցուցանիշը Ղրղզստանում է՝ 31․3%, ամենացածրը՝ Ռուսաստանում՝ 2․2%։
Ղրղզստանին հաջորդում են Ղազախստանը՝ 10․2%, Բելառուսը` 7․8%,
Տվյալները ներկայացված են 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։