Մարզերում կասեցվել է 15 ավտոլվացման կետի գործունեություն

Մարզերում կասեցվել է 15 ավտոլվացման կետի գործունեություն

PanARMENIAN.Net - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ տարբեր մարզերում շարունակում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։

Իջևանում, Վանաձորում, Արենիում ու Կապանում կասեցվել է տարբեր Ա/Ձ-երի ու ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեություն, որոնք չեն ունեցել ջրահեռացման համակարգեր։ Խախտումները շտկելու հիմքով 2-ի կասեցումը վերացվել է, հայտնում է ԲԸՏՄ-ն։

Միջոցառումները շարունակվում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---