YoPhone հավելվածը տեղեկատվական ալիք բացելու հնարավորություն է տալիս![]() 27 դեկտեմբերի 2024 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող YoPhone հավելվածը, որն ակնթարթային հաղորդագրությունների, ձայնագրությունների փոխանցման միջոց է և ունի մեսենջերի բոլոր հատկանիշները, իր օգտատերերին ներկայացնում է նոր՝ YoChannels Section գործիքակազմը։ YoChannels բաժինը նախատեսված է մեծ լսարանին հաղորդագրություններ հեռարձակելու համար։ Այն թույլ է տալիս ալիքի օգտատերերին ուղարկել տեքստային, ձայնային հաղորդագրություններ և տեսահաղորդագրություններ, կիսվել լուսանկարներով և փաստաթղթերով։ YoChannels Section-ը նախատեսված է ինչպես բլոգերների, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար, այնպես էլ այն անհատների համար, որոնք ցանկանում են օգտագործել հավելվածը՝ որպես բովանդակություն տարածելու հարթակ։ YoPhone հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Play Market-ից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |