Նախարար․ Իրանը պատրաստ է ԵԱՏՄ–ն միացնել թիրախային շուկաներին

Նախարար․ Իրանը պատրաստ է ԵԱՏՄ–ն միացնել թիրախային շուկաներին

PanARMENIAN.Net - Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմեդ Աթաբակը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել գործակցությունը ԵԱՏՄ հետ, ԵԱՏՄ–ն միացնել թիրախային շուկաներին։

Ըստ նախարարի, Իրանի և ԵԱՏՄ 5 անդամ պետությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումն անդամ երկրների խորհրդարաններում կարևոր քայլ է երկրների առևտրային հարաբերություններում նոր դարաշրջան բացելու համար, գրում է «Իռնա» գործակալությունը։

Նա գոհունակություն է հայտնել Իրանին դիտորդի կարգավիճակի շնորհման առիթով և նշել, որ անկախ պատժամիջոցներից, Իրանը շարունակում է մնալ հուսալի գործընկեր։

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ: Համապատասխան որոշումը ստորագրել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները Լենինգրադի մարզում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Կողմերը ստորագրել են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը և մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը

ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն նաև Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---